Կատալոնիան դիմել է Եվրամիությանը՝ պահանջելով Իսպանիայի իշխանություններին պաշտոնապես դատապարտել շրջանի անկախության հանրաքվեին միջամտելու եւ քվեարկության ընթացքում Կատալոնիայի բնակիչների իրավունքների ու ազատությունների խախտումների համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Բարսելոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Կատալոնիայի կառավարության արտասահմանյան գործերով դեպարտամենտի ղեկավար Ռաուլ Ռոմեւան հայտարարել է, որ շրջանի իշխանությունները բանակցություններ են վարում ԵՄ-ի հետ: «Մենք արդեն խնդրել ենք արձագանքով հանդես գալ»,- շեշտել է նա:
Ռոմեւան պարզաբանել է, որ խոսքը Իսպանիայի կողմից ԵՄ-ի հետ պայմանագրի 7-րդ հոդվածի խախտման մասին է, որով ամրագրված են միության երկրներում ժողովրդավարական իրավունքների ու ազատությունների անձեռնմխելիությունը:
Gracias bomberos por luchar contra esta panda de fascistas y protegernos. pic.twitter.com/KG0eDy0Bpx
— Bernat Castro #Òc (@Berlustinho) October 1, 2017




























