The New Yorker-ի, Vogue-ի, Vanity Fair-ի, Architectural Digest-ի եւ մի շարք այլ հանդեսների սեփականատեր Սեմյուել Իրվինգ Նյուհաուսը, որը հայտնի է որպես Սի Նյուհաուս, մահացել է 89 տարեկանում: Նյուհաուսն իր տանն է մահացել, հայտնել է նրա մամուլի քարտուղարը՝ մահվան պատճառները չհստակեցնելով, փոխանցում է Meduza-ն:
Սի Նյուհաուսը եւ նրա եղբայր Դոնալդը հրատարակչական բիզնեսը հորից են ժառանգել, եւ ինչպես նշում է The New York Times-ը՝ այն դարձրել են ԱՄՆ-ում ամենախոշոր ընկերություններից մեկը, որը մասնավոր սեփականություն է: 2016 թվականին Forbes-ը Սի Նյուհաուսի կարողությունը 13 մլրդ դոլար է գնահատել:
Ընտանեկան բիզնեսում Դոնալդ Նյուհաուսի պատասխանատվության գոտում էին լրագրերը եւ հեռուստաալիքները, իսկ Սի Նյուհաուսը զբաղվում էր սնդուսափայլ հանդեսներով:
The New York Times-ը Սի Նյուհաուսի մահախոսականում նշել է, որ մեծ մասամբ հենց նա է ձեւավորել սնդուսափայլ հանդեսների ժամանակակից պատկերացումը եւ դրանք մշակութային համատեքստի անբաժանելի մասը դարձրել:
Սի Նյուհաուսը մի քանի տասնյակ տարի զբաղեցրել է իտալական Condé Nast հրատարակչատան նախագահի պաշտոնը: Նյուհաուսի ղեկավարությամբ այն, որ հայտնի է դարձել առաջին հերթին որպես Vogue-ի հրատարակիչ, ձեռք է բերել The New Yorker-ը (1985 թվականին) եւ 1983 թվականին վերաթողարկել է Vanity Fair-ը, որը լույս չէր տեսնում 1936 թվականից:


























