Լաս Վեգասում քանթրի երաժշտության համերգի ժամանակ հրաձգությունից տուժել է 20 մարդ, հայտնում է The Hollywood Reporter–ը։

Պարբերականի տեղեկություններով՝ միջադեպը  տեղի է ունեցել կիրակի երեկոյան Mandalay Bay խաղատնից ոչ հեռու։

Հրաձիգը կամ մի քանի հոգի դեպքի  վայրից դիմել են փախուստի։ Ոստիկանությունը որոնում է նրանց։