ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով կալանավորված անձը հայտնել է, որ ունի տեսողական խնդիր եւ մինչեւ ազատազրկվելը ստացել է վիրահատության ցուցում, սակայն կալանավայրում իրեն այցելած ակնաբույժը հետազոտություն կամ բուժում չի նշանակել:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՄԻ պաշտպանի աշխատակազմում բողոքի քննարկման շրջանակում անձը զննվել է ակնաբուժական կենտրոնում, ախտորոշվել եւ ստացել է ոսպնյակը հեռացնելու եւ արհեստական ոսպնյակի իմպլանտացիայի ցուցում:

Արդյունքում՝ կալանավորված անձը վիրահատվել է ակնաբուժական կենտրոնում՝ պետության  կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակում: