Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 03.00-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան Աճառյան եւ Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բախվել է էլեկտրասյանը, ինչի հետեւանքով ավտոմեքենայի անիվը պոկվել է եւ հարվածել Անահիտ Ն.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: