Ավետիսյանների սպանության գործով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն անսպասելի որոշում է կայացրել: NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը նշց, որ ՍԴ-ից ստացել է որոշում՝ գործի վարույթը կարճելու մասին:

Սույն թվականի հունիսի 13-ին Սահմանադրական դատարանը վարույթ էր ընդունել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տուժողի կողմից ներկայացված դիմումը, որով  վիճարկում էին քրեական դատավարության օրենսգրքի այն դրույթը, որի ուժով տուժողների քաղհայցը թողնվել էր առանց քննության: Գործով առաջին նիստը պետք է տեղի ունենար այսօր, սակայն, գործի վարույթը կարճվել է :

ՌԴ-ից  450 հազար եվրոյի բարոյական փոխհատուցում պահանջող Ավետիսյանների իրավահաջորդները պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: