Զիմբաբվեի ոստիկանությունը կալանավորել է մասնավոր օրաթերթի լրագրողին նախագահ Ռոբերտ Մուղաբեի կնոջ՝ Գրեյսիի ներքնազգեստի մասին հրապարակման համար: Լրագրողը գրել է, որ նախագահի կինը իր հագած ներքնազգեստները հանձնել է խանութ, հաղորդումէ AFP:

Զիմբաբվեի իրավպաշտպանները հայտարարել են, որ NewsDay-ի լրագրող Քենեթ Նյանգանին երկուշաբթի կալանավորվել է: Պատճառը հրապարակումն է, որտեղ նշվում է, որ առաջին տիկին Գրեյս Մուղաբեն second hand է հանձնել իր ներքնազգեստները:

Նյանգանին զրպարտության համար մեղադրանք է սպառնում: