Երեւանում 10-րդ դասարանի աշակերտ է դանակահարվել: NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը նշեց, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 2003 թվականին ծնված, 10-րդ դասարանի աշակերտ:
Ոստիկանների օպերատիվ տվյալներ իրացնելիս բաժին են ներկայացրել 2001 թվականին ծնված մի երիտասարդի՝ 12-րդ դասարանի աշակերտի. «Երիտասարդը խոստովանել է, որ ինքն է դանակով նշված վնասվածքները պատճառել»:


























