Գերմանացի դերասանուհի Ռենատե Լանգերը ռեժիսոր Ռոման Պոլանսկուն բռնաբարության մեջ է մեղադրել: Դերասանհու խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել ռեժիսորի տանը 1972 թ. փետրվարին Շվեյցարիայի Գշտադ հանգստավայրում: Այդ ժամանակ նա 15 տարեկան էր, այժմ դերասանուհին 61 տարեկան է, հաղորդում է DW- ն:
Լանգերը ոստիկանություն բռնաբարության մասին դիմում է ներկայացրել: Հաղորդվում է, որ դերասանուհու դիմումը հետաքննության համար կուղարկվի Բեռնի կանտոն, որի կազմում է Գշտադը:
Լանգերը Պոլանսկուն հանդիպել է, երբ Մյունխենում մոդելային գործակալությունում է աշխատել: Նա հասկացրել է, որ պատրաստ է ֆիլմում դեր տալ իրեն եւ դերասանուհին ծնողների թույլտվությամբ մեկնել է Գշտադ: The New York Times-ին Լանգերը պատմել է, որ բռնաբարության հաջորդ օրը լքել է նրա տունը:
Մոտ մեկ ամիս անց Պոլանսկին զանգահարել է՝ ներողություն խնդրելով եւ «Ինչ» ֆիլմում դեր է առաջարկել:
Լանգերն ընդունել է առաջարկը եւ մեկնել է Հռոմ:Այնտեղ ռեժիսորը նորից բռնաբարել է իրեն:
Դերասանուհին ասել է, որ ծնողներից վախենալու պատճառով այդ մասին որեւէ մեկին չի պատմել: Նրանց մահից հետո միայն նա որոշել է հրապարակայնորեն պատմել դրա մասին: Պոլանսսկու փաստաբանը հրաժարվել է մեկնաբանել նրա հայտարարությունները:



























