Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ իրեն շատ սուր քննադատության են ենթարկել Հայոց ցեղասպանության ճանաչման համար։

Պատասխանելով ԵԽԽՎ պատվիրակ Արփինե Հովհաննիսյանին, որ անհրաժեշտ է միջազգային  հանցագործությունների բացահայտման հարցն ավելի շատ ներառել Եվրոպայում ուսումնական ծրագրերում, Զեմանն ասել է, որ միջազգային հանցագործությունների մակարդակն աճում է իսլամական ահաբեկչության պատճառով։

«Ես շատ բաց եւ բացահայտորեն դա կոչում եմ իսլամական ահաբեկչություն, քանի որ այն հիմնականում իսլամական է»,– ասել է նա՝ հիշեցնելով Օսմանյան կայսրությունում հայերի դեմ հանցագործությունները։

Չեխիայի նախագահը նշել է, որ իրեն շատ սուր քննադատության են ենթարկել այն բանի համար, ինչը ընդունել էին Ֆրանսիան եւ այլ երկրներ։