Կառավարության նախաձեռնությամբ այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 12.00-ին կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան նախաձեռնողի սահմանած օրակարգով։ Օրակարգում ներառված է 35 հարց։ Նախատեսվում է երկրորդ ընթերցմամբ քվեարկության դնել նաեւ մեծ աղմուկ հանած «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերը։
Արտահերթ նստաշրջանի օրակարգում է նաեւ «Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ» 2009թ. հոկտեմբերի 19-ին եւ 20-ին նամակների փոխանակմամբ կնքված համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման եւ հայկական զորախմբի թվակազմի ավելացման վերաբերյալ համաձայնագրի վավերացումը:





























