Երեւանի ավագանին քիչ առաջ մեկնարկած ավագանու նիստում որոշել է քաղաքապետի ընտրություններն անցկացնել դեկտեմբերի 17-ին:

Ավագանու այսօր՝ դեկտեմբերի 13-ին տեղի ունեցած նիստը վարել է Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը:  Նշենք, որ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, անցկացվում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ: Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին: Քաղաքապետ է ընտրվում առավել ձայներ հավաքած թեկնածուն:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարական է տվել դեկտեմբերի 8-ին՝ իր եւ ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանի հետ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպից  հետ:

Երեւանի քաղաքապետի պաշտոնի համար շրջանառվում են երեք թեկնածություններ. «ՀայՌուսգազարդի» հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Կարեն Կարապետյան, ով զբաղեցնում է ավագանու ՀՀԿ խմբակցության 5-րդ հորիզոնականը, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյան ու ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Դերենիկ Դումանյան: