Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Սամվել Նիկոյանը հերքել է շրջանառվող լուրերը, թե իր եւ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի միջեւ լուրջ տարաձայնություններ կան:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Նիկոյանը նշել է, թե այդ տեղեկատվությունը պարզապես չի համապատասխանում իրականությանը: «Դրանում կարող եք համոզվել՝ տեսնելով, թե ինչպես ենք ուս-ուսի աշխատում խորհրդարանի նախագահությունում»,- հայտարարել է Նիկոյանը եւ հավելել, թե իր եւ Աբրահամյանի միջեւ հարաբերություններն ավելին են, քան աշխատանքայինը:
«Համոզվելու համար մեզ պետք է տեսնել որեւէ տոնակատարության ժամանակ՝ ջերմ, բարեկամական մթնոլորտում»,- ասել է Նիկոյանը:





























