Թուրքիայի իշխանությունները 15 մարզերում 115 մարդու կալանքի օրդեր են տվել քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ ունեցած կապի արդեն սովորական դարձած մեղադրանքով, ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը  մեղադրում է անցյալ տարվա հուլիսին հեղաշրջում իրականացնելու փորձի մեջ։

«Անադոլուի» փոխանցմամբ՝ այս անգամ ոստիկանության գործողություններն ուղղված են  «Գյուլենի ֆինանսական կառույցի լուծարմանը»:

Անցյալ տարվա հուլիսին Գյուլենի հետ  կապ ունենալու պատրվակով ավելի քան 50 մարդ էր կալանավորվել։