ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հետաձգել է Ադրբեջանի վերաբերյալ բանաձեւի նախագծի քննարկումը: ՄԱԿ-ի կայքում զետեղված տեղեկատվության համաձայն, Բաքվի նախաձեռնած «Ադբեջանի օկուպացված տարածքների մասին» բանաձեւի քննարկումը հետաձգվել է: Նախագծի քննարկման ժամկետը եւս հայտնի չէ:

Հետաձգվել է նաեւ «ՎՈՒԱՄ տարածքում ձգձգված հակամարտությունները եւ դրանց հետեւանքները միազջգային խաղաղության, անվտանգության եւ զարգացման վրա» բանաձեւը:

«Ադրբեջանի օկուպացված տարածքների մասին» բանաձեւում, մասնավորապես, ասված է ադրբեջանցի փախստականների վերադարձի անհրաժեշտության եւ «Հայաստանի կողմից օկուպացված տարածքներում ադրբեջանական մշակույթի հուշարձանների ոչնչացման անթույլատրելիության մասին»:

Նշենք, որ ՄԱԿ-ն առաջին անգամ չէ, որ հետաձգում է  բանաձեւի քննարկումը: Ավելի վաղ պաշտոնական Բաքուն հայտարարել էր, թե ինքն է խնդրել հետաձգել նախաձեռնությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի խնդրանքով:

Երեւանը բազմիցս ասել է, որ  Ղարաբաղի հարցի կարգավորումը պետք է ընթանա ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, եւ այլ ձեւաչափերն անթույլատրելի են: