Հայաստան Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը կկայանա դեկտեմբերի 16-ին: NEWS.am-ի աղբյուրները հայտնում են, որ այդ նիստում կորոշվի Երեւանի նոր քաղաքապետը:

Նշենք, որ ՀՀԿ-ն Երեւանի ավագանիում ունի բացարձակ մեծամասնություն` 34 պատգամավոր: Նոր քաղաքապետ ընտրելու համար հանրապետականներին ուրիշների ձայներ պետք չեն լինի: Երեւանի քաղաքապետի ընտրության հարցով նիստը նշանակված է դեկտեմբերի 17-ին:

Այժմ շրջանառվում են երեք թեկնածուների անուններ. Առաջին փոխքաղաքապետ Տարոն Մարգարյան, «ՀայՌուսգազարդի» ղեկավար Կարեն Կարապետյան եւ Ավագանիում հանրապետական խմբակցության ղեկավար Դերենիկ Դումանյան: Սակայն բարձրաստիճան հանրապետականները նշում են, որ ամենաընդունելի թեկնածուն Տարոն Մարգարյանն է: