Թերթը հայտնում է, որ չի բացառվում, որ մինչեւ տարեվերջ ԱՄՆ Կոնգրեսի օրակարգ մտնի Հայոց ցեղասպանության մասին 252-րդ բանաձեւը:
Ինչպես տեղեկացրել է ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի մամուլի քարտուղար Եղիսաբեթ Չուլջյանը, աշխատանքները շարունակվում են Կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոսիի գրասենյակի հետ` բանաձեւը քվեարկության դնելու համար: Այս պահի դրությամբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում բանաձեւին պաշտոնապես աջակից կոնգրեսականների թիվը հասնում է 150-ի, սակայն իրականում հայկական հարցին զորակցողների թիվը շատ ավելին է: Կոնգրեսում օրինագծի ընդունման համար անհրաժեշտ է 218 քվե:
Եղիսաբեթ Չուլջյանի համոզմամբ, եթե հարցը դրվի քվեարկության, այն անպայման կընդունվի:





























