Հայաստանում արդեն 12-րդ անգամ կանցկացվի ճապոնական կինոյի փառատոնը:

Հոկտեմբերի 19-ին ժամը 18:30 «Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում տեղի կունենա ճապոնական ֆիլմերի 12-րդ փառատոնը՝ նվիրված հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:

Փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը եւ Հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոն ՀԿ-ն:

Փառատոնին ներկայացված են 7 լիամետրաժ գեղարվեստական ֆիլմեր, որոնք Երեւանից բացի՝ ցուցադրվելու են նաեւ Գյումրի եւ Էջմիածին քաղաքներում:

Բացման արարողությունից հետո կներկայացվի «Պատմություն սամուրայական խոհանոցի մասին» գեղարվեստական ֆիլմը՝ 2013թ արտադրության:

Մուտքն ազատ է: