Իրաքի Քուրդիստանի իշխանությունները ընդհանուր ընտրություններից երկու շաբաթ առաջ դադարեցրել են քվեարկության նախապատրաստական աշխատանքները: Այս մասին հաղորդում է Rudaw հեռուստաալիքը:

Հեռուստալիքի տվյալներով՝  այս որոշումը կայացվել է «ընթացիկ իրադարձությունների եւ սահմանված ժամանակում թեկնածուների բացակայության պատճառով»:

Ընտրությունների եւ հանրաքվեի վերաբերյալ բարձրագույն անկախ հանձնաժողովը հայտարարել է, որ այս հարցով հետագա որոշումը  Քուրդիստանի խորհրդարանը պետք է կայացնի:

2017 թ. նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններն առաջինը կլինեն 2013 թվականից եւ սեպտեմբերի 25-ի անկախության հանրաքվեից հետո: