Դեղարտադրողների եւ ներմուծողների միությունը (ԴԱՆ), «Հայկական հոգեբուժական ասոցիացիան», «Հայկական դեղագործական ասոցիացիան» եւ «Հայկական բժշկական ասոցիացիան» վերջերս համագործակցության հուշագիր են ստորագրել։ Այս մասին դեկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԴԱՆ միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը։
«Հուշագիրը նպատակ ունի միացնել մեր բոլորի ուժերն ու հնարավորություները, համակարգել մեր համատեղ գործունեությունը։ Ստորագրված հուշագրի շրջանակներում կազմվել է հաջորդ տարվա գործողությունների ժամանակացույցը, անցկացվելիք բոլոր սեմինարների ցանկը»,- տեղեկացրեց Զաքարյանը։
«Հայկական հոգեբանական ասոցիացիայի» նախարար Արմեն Սողոյանը նույնպես կարեւորեց բոլոր չորս ընկերությունների համագործակցությունը եւ համատեղ աշխատանքները՝ նշելով, որ փոխգործակցությունը կարող է մեծապես օգնել հայաստանյան դեղագործական եւ բժշկական ոլորտների կապերի սերտացմանը։
Գործընկերների կարծիքը պաշտպանեց նաեւ «Հայկական դեղագործական ասոցիացիայի» նախագահ Ղուկաս Ուլիխանյան՝ ընգծելով, որ իրենց կազմակերպությունների միջեւ ստորագրված հուշագիրն աննախադեպ էր, քանի որ մինչ այժմ բժիշկներին եւ դեղարտադրողներին այսքան մոտեցնող ոչ մի պայմանագիր չի կնքվել։



























