Սիրիայում ահաբեկիչների վերջնական ոչնչացման աշխատաքնը տեսանելի ապագայում կավարտվի:

Այս մասին հայտատարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք բարձր ենք գնահատում Մոսկվայի համար այսքան կարեւոր՝ Սիրիայի հարցի կարգավորման առաջընթացի համար պահին ձեր այցը»,- ՄԱԿ գլխավոր քարտուղարի Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրայի հետ հանդիպման ժամանակ ասել է Լավրովը:

«Մենք պետք է ստուգենք ահաբեկչության դեմ պայքարում վերջնական հաղթանակի հասնելու որոշիչ սահմանի մոտեցումները: Բոլորը, ովքեր պայքարում են Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպությունների՝ ԻՊ- ի եւ «Ջեբհաթ ան Նուսրա» -ի դեմ, կարողանում են այլ ուղղություններում ահաբեկիչների պարտությանը հասնել: Ինձ թվում է, որ այս աշխատանքները կավարտվեն տեսանելի ապագայում»։