Հայկական «Կրեմլյան մրցանակ» կոնյակի առաջին խմբաքանակը` 15 հազար շիշ, արդեն հասել է Ռուսաստան, բայց մանրածախ վաճառքի կուղարկվի միայն շնորհանդեսից հետո:

Նոր ապրանքի շնորհանդեսը կայանալու է դեկտեմբերի 14-ին: Կոնյակը լինելու է երեք տեսակի` 10, 15 եւ 20 տարվա հնեցման: Ռուսաստանում բացառիկ ներկայացուցիչ «Լուդինգ» ընկերուըթյունը 2011թ. վաճառելու է 120 հազար շիշ կոնյակ:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Ռուսաստանի դաշնային «Կրեմլյովսկի» առեւտրի տուն» ձեռնարկությունը, որը գտնվում է ՌԴ նախագահի գործերի կառավարչության ենթակայության տակ, պայմանագիր է ստորագրել Երեւանի կոնյակի-գինու-օղու «Արարատ» կոմբինատի հետ՝ «Կրեմլյան մրցանակ» (Kremlin Award) կոնյակի թողարկման վերաբերյալ: Դրա համար եռակողմ պայմանագիր է կնքվել:

Այդ որոշումը հարուցել է որոշ ռուս գործարարների բացասական արձագանքը, որոնք շտապել էին հայտարարել գործարքի «ոչ հայրենասիրական բնույթի» մասին:

Նշենք, որ դեկտեմբերի 10-ին Ռուսաստանի մայրաքաղաքում գլխին ստացած հրազենային վանսվածքից մահացել էր «Լուդինգ-ՍՊԲ» ընկերության տնօրեն Արա Խաչատրյանը: Քննությունը վստահ է, որ սպանությունը պատվիրված է եղել: