Վրաստանի ՏԻՄ ընտրություններն ավարտվել  են։  Երկրի քաղաքացիներն ընտրել են 64 քաղաքապետերի եւ 64 համայնքային օրենսդիր մարմինների պատգամավորների։

Վրաստանի ԿԸՀ տեղեկություններով՝ քվեարկողների մասնակցությունը կազմել է 36․7 տոկոս։

Առաջին տվյալները կհրապարակվեն կիրակի գիշերը։ Ընտրությունների երկրորդ փուլ կարող է կայանալ այն դեպքում, եթե թեկնածուներից ոչ մեկը չհավաքի ձայների 50 տոկոսից ավելին։