Վերջերս Ֆիլիպինների կառավարական ուժերը լիովին ոչնչացրեցին հարավային Մարավիի զինյալներին, ինչը այդ տարածքում ռազմական գործողությունների պաշտոնական ավարտի մասին է նշանակում: Այս մասին հոկտեմբերի 23-ին հայտնել է Ֆիլիպինների պաշտպանության նախարար Դելֆին Լորենզանան, հաղորդում է «Սինխուա» -ն:
Նախարարը կարծում է, որ Մարավիում հաղթանակը նաեւ հաղթանակ է Ֆիլիպիններում ահաբեկչության դեմ պայքարում:
Ըստ նրա՝ Ֆիլիպինները հաջողությամբ կանխել են ներկայումս երկրում եւ հարավարեւելյան Ասիայում ծայրահեղականության եւ բռնության տարածման ամենալուրջ փորձերը:
Լորենզանան շնորհակալություն է հայտնել Չինաստանին, Ավստրալիային, Միացյալ Նահանգներին, Մալազիային, Ինդոնեզիային, Սինգապուրին եւ Բրունեյին ռազմական գործողություններին աջակցելու համար:




























