Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը ցանկանում է Մադրիդում այս շաբաթ Իսպանիայի Սենատի նիստի ժամանակ ելույթ ունենալ: Այս մասին հոկտեմբերի 24-ին հայտարարել է Կատալոնիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ժորդի Տուրուլը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Պուչդեմոնը ցանկանում է Սենատ գնալ, բայց տպավորություն է ստեղծվում, թե մեզ ավելի ու ավելի են խոչընդոտում», - մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա:

Տուրուլի խոսքով՝ շատ բան բարդանում է նրանից, որ Պուչդեմոնը հոկտեմբերի 26-ին  պետք է Կատալոնիայի խորհրդարանի  նիստում ելույթ ունենա, որի ընթացքում Բարսելոնը Մադրիդին ինքնորոշման հանրաքվեից հետո ինքնավարության հնարավոր սահմանափակումների մասին պետք է պաշտոնական պատասխան տա: