Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ չի պատրաստվում մարդու իրավունքների վերաբերյալ «դասեր» տալ եգիպտացի գործընկերոջը՝ Աբդել Ֆաթահ ալՍիսին: Այս մասին Փարիզում Սիսի հետ ասուլիսում հայտնել է Մակրոնը, հաղորդում է AFP-ն:
«Մենք դասեր չենք տալիս, առանց հաշվի առնելու համատեքստը», - ասել է Մակրոնը՝ Եգիպտոսին բռնի կրոնական արմատականության դեմ պայքարում աջակցություն հայտնելով:
Սիսի այցի ընթացքում Եգիպտոսը եւ Ֆրանսիան տրանսպորտի, էներգետիկայի եւ մշակութային համագործակցության վերաբերյալ մի քանի պայմանագիր են ստորագրել:




























