Բելառուսը ցանկանում է նորմալ հարաբերություններ կառուցել Եվրամիության հետ, բայց դա չի նշանակում, որ ցանկանում է խզել Ռուսաստանի հետ բոլոր կապերը: Այս մասին հոկտեմբերի 24-ին հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը, հաղորդում է ՏԱՍՍ-ը ` վկայակոչելով Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությանը:
«ԵՄ հետ նորմալ հարաբերություններ պահպանելու մեր ցանկությունը չի նշանակում, որ մենք ցանկանում ենք խզել Ռուսաստանի հետ մեր կապերը», - ասել է Մակեյը,- ընդհակառակը: Մենք ցանկանում ենք ամրապնդել այդ կապերը, բայց միեւնույն ժամանակ նորմալ է, որ մենք ցանկանում ենք զարգացնել համագործակցությունը, այդ թվում նաեւ մեր եվրոպացի գործընկերների հետ տնտեսական համագործակցությունը»:
Նրա խոսքով՝ ներկա իրավիճակում, երբ Ռուսաստանը ուկրաինական ճգնաժամի պատճառով տարաձայնություններ ունի Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ, երբ Եվրամիությունը եւ Ռուսաստանը միմյանց դեմ պատժամիջոցներ են կիրառել, Բելառուսը «կարծես երկու մեծ կրակների միջեւ է» հայտնվել, ինչն ազդում է երկրում տիրող իրավիճակի վրա:




























