Իսրայելը մեծ համակրանք է տածում քրդերի ձգտումների նկատմամբ: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն` նշելով, որ աշխարհը պետք է հոգա նրանց բարեկեցության համար, հաղորդում է AFP-ն:

Նեթանյահուն ելույթ է ունեցել Իսրայելի զբոսաշրջության նախարար Ռեխավամ Զեեվիի հիշատակի արարողության ժամանակ, որը 2001 թվականին Երուսաղեմում պաղեստինցիների կողմից սպանվել էր: Նրա խոսքով՝ Զեեվին 1960-ական թվականներին գաղտնի առաքելությամբ Իրաքի Քուրդիստանում է եղել է եւ վերահսկել  է այնտեղ գտնվող Իսրայելի բանակի դաշտային հիվանդանոցի ստեղծման աշխատանքները: 

 «Այցը մեծ տպավորություն էր թողել նրա վրա: Նա Իսրայելի հանդեպ ջերմություն եւ աջակցություն է զգացել, որը շարունակվում է մինչ այսօր: Իսրայելը մեծ համակրանք է տածում քրդերի ձգտումների նկատմամբ եւ աշխարհը պետք է հոգա նրանց բարեկեցության համար», - ասել է Նեթանյահուն: