Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը այսպես կոչված ազատման պատվոգրեր է հանձնել կառավարության անդամներին՝ Անգելա Մերկելի գլխավորությամբ: Այս մասին հոկտեմբերի 24-ին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական հեռուստաալիքին:
Ներկա պայմաններում այս քայլը զուտ ձեւական բնույթ է կրում, քանի որ գործող կառավարությունը դեռ անսահմանափակ ժամանակով շարունակելու է կատարել իր պարտավորությունները, մինչեւ նոր կառվարությունը ձեւավորվի:
«Շնորհակալություն ձեզ վերջին չորս տարիների լավ աշխատանքի համար, - ասել է նախագահը: - Ես արդեն խնդրեցի կանցլերին պարտականությունները կատարել մինչեւ նոր կառավարության կազմավորումը: Մաղթում եմ ձեզ հաջողություն»:




























