Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ Անվտանգության խորհրդում ԱՄՆ կողմից պատրաստած ՄԱԿ առաքելության մանդատի երկարաձգման եւ ՔԶԱԿ-ի Սիրիայի քիմիական հարձակման հետաքննության վերաբերյալ բանաձեւը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Փաստաթուղթը 11 կողմ ձայն է ստացել: Ռուսաստանը եւ Բոլիվիան դեմ են քվեարկել: Խորհրդի մեկ այլ մշտական անդամ  Չինաստանը  ձեռնպահ է մնացել:

Համատեղ հետաքննության մեխանիզմի մանդատն ավարտվում է նոյեմբերի 17-ին: Հոկտեմբերի 26-ին փորձագետները պետք է Անվտանգության Խորհրդին ապրիլի 4-ին Խան Շեյխունում տեղի ունեցած քիմիական նյութերի կիրառմամբ միջադեպի հետաքննության վերաբերյալ զեկույց ներկայացնեն:

Սակայն ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր է մինչ զեկույցի հրապարակումը  մանդատի երկարաձգմանը հասնել:

Ռուսաստանն էլ ասել է, որ բաց չի թողի այս բանաձեւը, իսկ մանդատի երակարաձգման վերաբերյալ որոշումը զեկույցի ներկայացումից հետո կընդունի: