Մեծ Բրիտանիան այս տարվա առաջին կիսամյակում Սաուդյան Արաբիային 1,1 մլրդ ֆունտի սպառազինություններ է վաճառել (մոտ 1,45 մլրդ դոլար): Այս մասին հոկտեմբերի 24-ին հաղորդում է The Guardian թերթը:
Հունվար-մարտ ամիսներին Լոնդոնը Էր Ռիյադին 280 միլիոն ֆունտի զենք եւ ռազմական տեխնիկա է վաճառել (369 միլիոն դոլար), իսկ ապրիլից մինչեւ հունիս` 836 միլիոն ֆունտի (1,1 միլիարդ դոլար):
Այս կապակցությամբ «Լիբերալ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Ջո Սուինսոնը բրիտանական իշխանություններին կոչ է արել անհապաղ դադարեցնել Եմենի հակամարտության համար օգտագործվող զենքի վաճառքը, որը «հազարավոր խաղաղ բնակիչների կյանք է խլել»:




























