Հայաստանի Գյուղատնտեսության նախարարությունը Ռուսաստանի եւ Բելառուսի գործընկերներին Հայաստանում տեղական շուկայի եւ արտահանման համար տրակտորների հավաքման մասին առաջարկություն է ներկայացրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է գյուղատնտեռսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Հարկերից ազատված տնտեսական գոտում՝ Իրանի հետ սահմանի մոտ, Մեղրիում կառաջարկեն գործընկերներին աշխատել:
Այնտեղից շահավետ կլինի Հայաստանում եւ երրորդ երկրներին գյուղատնտեսական տեխնիկա վաճառել:
Բայց նախ պետք է ցույց տալ, որ ինչ-որ մեկը թեկուզ Հայաստանում պատրաստ է գյուղատնտեսական մեքենաներ գնել: Այստեղ շուկան դեռ փոքր է, սակայն, մատչելի լիզինգի ծրագրի շնորհիվ (2 տոկոսով) գյուղատնտեսական տեխնիկայի պահանջարկն աճում է:
Մյուս ծրագիրը մեքենա-տրակտորային կայանն է, որը մասնավոր ընկերությունն է ղեկավարելու: Հայաստանի գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը արդեն այդ նպատակով գյուղտեխնիկայի ձեռքբերման մրցույթ է հայտարարել:




























