Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ինքը Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ ԿԺԴՀ եւ իրանական միջուկային գործարքի շուրջ իրավիճակն է քննարկել:

«Կարծիքներ ենք փոխանակել նաեւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի եւ Կորեական թերակղզու ճգնաժամի վերաբերյալ», - Գերմանիայի նախագահի հետ հանդիպումից հետո ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը բանակցությունները օգտակար եւ կառուցողական է գնահատել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: