Ռուսաստանը եւ Գերմանիան պետք է թյուրիմացություններից եւ կշտամբանքերից հեռու մնան, անցյալի տարաձայնություններին պետք է հակադրել վստահության վերականգնումը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Չեմ կարծում, որ մեկ հանդիպումը կարող է օգնել հաղթահարել այն իրավիճակը, որն անցյալ տարիներին ձեւավորվել է (Մոսկվայի եւ Բեռլինի հետ հարաբերություններում): Այնուամենայնիվ, ես վստահ եմ, որ այսօրվա հանդիպումները մեզ անհրաժեշտ են եւ պետք է դրանք շարունակել», - ասել էնա:
Նրա խոսքով՝ վերջին տարիների ընթացքում երկրների միջեւ միջեւ «վստահության կորուստ» է նկատվել, Մոսկվան եւ Բեռլինը «կշտամբանքներով են փոխանակվել»։




























