ԱՄՆ-ն մարդու իրավունքների լուրջ խախտումնների կապակցությամբ Հյուսիսային Կորեայի 7 քաղաքացու եւ 2 հաստատությունների նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել:

«Այսօրվա պատժամիջոցները ուղղված են Հյուսիսային Կորեայի զինծառայողներին եւ պաշտոնյաներին, որոնք կոպտորեն խախտում են մարդու իրավունքները», - ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հայտարարության մեջ:

«Մեր թիրախում են նաեւ Հյուսիսային Կորեայի ֆինանսկան միջնորդները, որոնք փորձում են արտասահմանյան արժույթով, որը հարկադրական աշխատանքի միւոցով են ստացել, ռեժիմի գոյությունը պահպանել»:

Պատժամիջոցներին են ենթարկվել Ռազմական անվտանգության հրամանատարության տնօրենի տեղակալը եւ տնօրենը, ազգային անվտանգության փոխնախարարը եւ աշխատանքի նախարարը, Շանհայում Հյուսիսային Կորեայի գլխավոր հյուպատոսը եւ Վիետնամում Հյուսիսային Կորեայի հյուպատոսարանի դիվանագետը: