ԱՄՆ ազգային արխիվները երկրի 35-րդ նախագահ Ջոն Քենեդու սպանության հետ կապված նյութերի մասից, որն ավելի վաղ գաղտնազերծվել էր, վերջինն են հանրությանը ներկայացնում, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:

Հիշեցնենք, որ Քենեդուն հրացանից սպանել էին 1963 թվականի նոյմեբերի 22-ին՝ Դալաս այցի ժամանակ:

Նախկինում ուսումնասիրողներին անհասանելի փաստաթղթերը հանրությանն են ներկայացվում համաձայն 1922 թվականին ընդունված Քենեդու մահափորձի հետ կապված փաստաթղթերի մասին օրենքի:

Ըստ այդ օրենքի՝ այդ փաստաթղթերի գաղտնիության պահպանման ժամկետը լրանում է 2017 թվականի հոկտեմբերի 26-ին:

Ավելի վաղ՝ այս ամիս այդ փաստաթղթերը գաղտնազերծելու Սպիտակ տան պատրաստակամության մասին էր հայտնել նախագահ Թրամփը:

«Ես, որպես նախագահ, թոյլ կտամ բացահայտել Ջոն Ֆիցջերալդ Քենեդու մասին երկար ժամանակ արգելափակված փաստաթղթերն այն պայմանով, որ ես լրացուցիչ տեղեկատվություն կստանամ», –Twitter-ում գրել է նախագահը:

Ավելի վաղ լրատվամիջոցները, վկայակոչելով սեփական աղբյուրներին, հաղորդում էին, որ հատուկ ծառայությունների ճնշման ներքո նախագահը կարող է արգելել արխիվային տվյալների հրապարակումը:

Խոսքը ՀԴԲ եւ ԿՀՎ ավելի քան 3000 նյութերի եւ 30 հազար փաստաթղթերի մասին է, որոնք նախկինում երբեք ամբողջությամբ չեն հրապարակվել:

Հիշեցնենք, որ 1922-ին ողբերգության հանգամանքների լրացուցիչ հետաքննության անցկացման, ինչպես նաեւ դրա հետ կապված փաստաթղթերի ուսումնասիրման համար հատուկ հանձնաժողով էր ստեղծվել:

Այդ հանձնաժողովի աշխատանքների արդյունքները մինչ այսօր անհայտ են: