ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրում օփիոդային ճգնաժամն ազգային աղետ է անվանել, որը պահանջում է անհետաձգելի միջոցների ձեռնարկում: Այս առիթով Սպիտակ տանը կայացած արարողությունը բացել է ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը, հաղորդում է «Ամերիիկայի ձայն»-ը:

Իր ուղերձում ԱՄՆ նախագահը նշել է, որ խնդրի լուծման համար «մեր բոլոր ջանքերն են անհրաժեշտ»:

«Մենք՝ ամերիկացիներս, չենք կարող թույլ տալ, որ սա շարունակվի: Եկել է ժամանակը մեր հասարակությունն ազատել այդ արատից: Մենք կարող ենք դառնալ սերունդ, որը վերջ կդնի օփիոդային համաճարակին»:

Նշենք, որ օփիոդային համաճարակից ԱՄՆ-ում ամեն օր 100 մարդ է մահանում: