Կատալոնիայի ժեներալիտետի ղեկավարի գործառույթները Կարլես Պուչդեմոնի փոխարեն կատարելու է Իսպանիայի փոխնախագահ Սորայա Սանթոս դե Սանտամարիան։

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ կառավարության հայտարարության մեջ ասվում է, որ երկրի վարչապետ Մարիանո Ռախոյը ստանձնում է ժեներալիտետի ղեկավարի գործառույթները, բայց իր լիազորությունները պատվիրակում է Սանտամարիային։

Նշվում է նաեւ, որ Նախարարների խորհուրդը ստանձնելու է Կատալոնիայի կառավարության խորհրդի լիազորությունները։