Մյանմարում թուրքական TRT հեռուստաալիքում աշխատող 2 արտասահմանցի լրագրողների մեղադրում են ներմուծման մասին օրենքի խախտման մեջ, երբ նրանք դրոնն արձակել են խորհրդարանի շենքի վրա, փոխանցում է AFP-ն:

Երկու արտասահմանցիները, ինչպես նաեւ 2 տեղացիներ կալանավորվել են մինչեւ դատաքննության մեկնարկը: Նրանց սպառնում է 3 տարվա ազատազրկում կամ տուգանք՝ «սահմանափակված կամ արգելված ապրանքներ» ներմուծելու մեղադրանքով:

Սինգապուրցի Լաու Հոն Մենը եւ մալայզիացի Մոկ Չոյ Լին աշխատել են տեղական հայտնի լրագրող Աունգ Նաինբ Սուի եւ նրա վարորդի հետ:

Կալանավորումը տեղի է ունեցել Մյանմարի եւ Թուրքիայի միջեւ լարվածության աճի ֆոնին՝ կապված ռոհինջա մուսուլմանների շուրջ ստեղծված իրավիճակի հետ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Մյանմարին մեղադրել է «բուդդայական ահաբեկչության» տարածման եւ մուսուլմանների ցեղասպանության մեջ: