Թուրքիան չի բացառում Ռուսաստանի կողմից երկրորդ ատոմակայանի շինարարության հնարավորությունը: Այդ մասին դեկտեմբերի 15-ին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի առաջին փոխնախարարը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«ԱԷԿ-ի շինարարության աշխատանքները գտնվում են նախնական փուլում: Մենք Ռուսաստանի հետ հաջող աշխատանք իրականացրինք առաջին ատոմակայանի շինարարության նախագծով: Ինչո՞ւ չաշխատենք երկրորդի վրա»,- ասել է նա լրագրողներին:




























