Բրազիլիայում ամերիկյան ընտանիք է հայտնաբերվել՝ կազմված 4 մարդուց, որոնք ծովահենների հարձակմանն են ենթարկվել եւ կարողացել են փրկվել, հայտնում է globo.com պորտալը:
Ընտանիքը կորել էր հոկտեմբերի 30-ին, երբ ծովահենները հարձակվել էին լաստանավի վրա, որով ամերիկացիները տեղափոխվում էին Ամազոնով: Հարձակվողները հափշտակել են ուղեւորների իրերը, իսկ տուրիստներին հաջողվել է թաքնվել:
ՆԳՆ տեղեկություններով՝ ամուսնական զույգը եւ նրանց 2 երեխաները՝ 3 եւ 7 տարեկան, հայտնաբերվել են չորեքշաբթի՝ նոյեմբերի 1-ին, Պարա նահանգի գյուղերից մեկի բնակիչների կողմից: Ամերիկացիները Ամազոնով լողում էին սերֆինգի տախտակով: Նրանք ահաբեկված եւ հյուծված էին, սակայն բժիշկները նրանց վրա վնասվածքներ չեն հայտնաբերել՝ միջատների խայթոցներից բացի:




























