ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 1-ին, ժամը 20:29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղի 1-ին փողոցում այրվում է տան տանիք:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, երկու բեռնատար ավտոմեքենա եւ գյուղապետարանի կողմից տրամադրված մեկ հատուկ տեխնիկա:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի թիվ 14 եւ 16 տների տանիքներում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:27-ին, մարվել՝ 01:06-ին:

Ամբողջությամբ այրվել են Հ. Ս.-ին պատկանող թիվ 14 տան տանիքի կառուցատարրերը (մոտ 240 քմ), եւ այնտեղ պահեստավորված մոտ 1000 հակ անասնակեր, մասամբ այրվել է Օ. Գ.-ին պատկանող թիվ 16 տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 15 քմ) եւ տանիքում պահեստավորված աթար (մոտ 1.5 խմ):

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են երկու բեռնատար, հատուկ տեխնիկա եւ քսանհինգ գյուղացի: