«Հրազդան» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ խմբի ղեկավար Վահե Ախոյանը հայտնվել է դատարանում կաշառք պահանջելու եւ ստանալու մեղադրանքով:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Ախոյանը 2015թ. կաշառք տվողի ներկայացրած անձի օգտին այլ պաշտոնատար անձի կողմից գործողություն կատարելու համար պահանջել եւ ստացել է 1500 ԱՄՆ դոլար կաշառք:

ՔԿՀ-ի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նա կալանավորված է:

Գործով նախաքննությունն ավարտվել է: Այն կքննվի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: