Կուբայում Գուանտանամոյում ԱՄՆ ՌԾՈւ բազայի տրիբունալը գեներալ Ջոն Բայքերին, որը պատասխանատու է այստեղ տեղակայված հատուկ բանտի կալանավորների պաշտպանության համար, 3 շաբաթ ժամկետով ազատազրկման է դատապարտել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառով, հայտնում է France Presse գործակալությունը:

Աղբյուրները հայտնում են, որ այս որոշումը կապված է «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման ղեկավարներից Աբդել Ռահին ան Նաշիրիի շուրջ  վեճի հետ, որը համարվում է 2000 թվականի հոկտեմբերին Եմենի ափերի մոտ ԱՄՆ ՌԾՈւ Cole ավիակրի վրա հարձակման ոգեշնչողը: Այդ ժամանակ հարձակման հետեւանքով զոհվել է 17 ամերիկացի նավաստի:

Երեք փաստաբան հրաժարվել են նրա հետ աշխատել՝ էթիկական նկատառումներից ելնելով, ինչպես նաեւ իրենց պաշտպանյալի հետ զրույցի գաղտնիության կանոնների խախտման կասկածների պատճառով, իսկ Բեյքերը նրանց հրաժարվելը մեկնաբանել է ան Նաշիրիի շահերի շրջանակում: Իր հերթին ԱՄՆ ՌՕՈւ գնդապետ դատավոր Վենս Սփաթը, որը վարում է այս գործոը, այս որոշման դեմ է հանդես եկել եւ փաստաբաններին հրահանգել է անձամբ բազա գնալ կամ հեռուստակոնֆերանս կազմակերպել: Բեյքերը հրաժարվել է պաշտպաններին կանչել, ինչի պատճառով մեղավոր է ճանաչվել դատարանի նկատմամբ անհարգալից լինելու համար եւ դատապարտվել է 3-շաբաթյա բանտարության ու հազար դոլար տուգանքի: