Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 2-ին, ժամը 11:38-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 16 հասցեում գտնվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ի անվտանգության շենքում նկատվել է օձ, որին բռնելու եւ անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձին եւ տեղափոխել անվտանգ տարածք:


























