Ադրբեջանի տարածքում ականազերծման հարցերով զբաղվող գործակալության աշխատանքում լուրջ սխալներ են հայտնաբերվել։

«Ազերի փրես» գործակալությունը հայտնում է, որ իրականացված ստուգումների ընթացքում պարզվել է, որ չնայած կազմակերպության կանոնադրությանը՝ հաստիքային միավորների կառուցվածքն ու քանակությունը ու աշխատողների աշխատավարձերի չափերը հաստատվում էին ոչ թե տարածքների վերականգնման պետական հանձնաժողովի կողմից, այլ ANAMA-ի ղեկավարության։ Եվ այսպես, կազմակերպության ութ աշխատակիցներին, որոնք արձակուրդում էին ու համապատասխան վճար են ստացել, հետո նորից աշխատավարձ է փոխանցվել։ Օպերատիվ աշխատանքներին չմասնակցած աշխատակիցներին վճարվել է ուտելիքի համար փոխհատուցում, նաեւ տեղ են գտել բազմաթիվ թերացումներ, մասնավորապես գործուղային վճարների հարցով։ Նաեւ սխալ են կազմվել տարբեր փոխադրամիջոցների համար վառելիքի ծախսի վերաբերյալ նորմերը, ինչի հետեւանքով գրանցվել է գումարների ու վառելիքի գերածախս։

Բացի դրանից, եղել են «Պետական տենդերների մասին»օրենքի խախտումներ։ Որոշ դեպքերում աշխատանքների ու ծառայությունների գնումն իրականացվել է առանց նման տենդերների անցկացման։