Ինդոնեզիայում ոստիկանները սպանել են 2 զինյալների, եւս 9-ին ձերբակալել են։ Նրանց բոլորին կասկածում են այս տարվա սեպտեմբերին ոստիկանների վրա կրակելու մեջ։ Ոստիկանության տվյալներով՝ զինյալները սպանվել են Արեւալյան Նուսա թաղամասում ոստիկանական գործողությունների ընթացքում, փոխանցում է Reuters-ը։

Նշենք, որ վերջերս Ինդոնեզիայում զինյալների հարձակումների նշանակետ են դարձել անվտանգության ուժերի աշխատակիցները։