Մակեդոնիայի դատարանը կայացրել է ահաբեկչություն ծրագրած 33 ալբանացիների դատավճիռը, փոխանցում է AP-ը:

Նրանք բոլորը կալանավորվել էին 2015-ին ոստիկանական ռեյդի ընթացքում սկսված բախումներից հետո: Արշավի եւ դրան հետեւած փոխհրաձգության ընթացքում զոհվել էր 8 ոստիկան եւ10 զինվորական:

Դատարանը 7 դատապարտյալներին ենթարկել է ցմահ ազատազրկման, 13-ին՝ 40 տարվա, մյուս 12-ին՝ 20 տարվա ազատազրկման: