Իսպանիայի դատական կոլեգիան կալանավորել է Կատալոնիայի կառավարության ութ նախկին անդամների, այդ թվում փոխնախագահ Ուրիոլա Ժունկերասին։ Նրանց մեղադրում են ապստամբության ու բյուջետային միջոցների մսխման մեջ, հայտնում է La Vanguardia-ն։
Ձեռներեցության դեպարտամենտի ղեկավար Սանտի Վիլին, որը հրաժարական էր տվել Կատալոնիայի անկախացման հռչակումից առաջ, դատարանը համաձայնել է ազատ արձակել 50 հազար եվրոյի գրավով։
Նախկին նախագահ Կարլես Պուչդեմոնը ու Կատալոնիայի կառավարության եւս չորս անդամ դատարան չեն ներկայացել։ Նրանք Բելգիայում են գտնվում։ Իսպանիայի դատախազությունը խնդրել է դատարանին նրանց հանդեպ միջազգային հետախուզություն սկսել։




























