Կարեն Շահնազարովը պատմել է իր 3 ամուսնությունների, 3 բաժանումների, երեխայի հետ կապը կորցնելու եւ մեծ քանակով դրամայի մասին, փոխանցում է Gazeta.ru-ն: 

1995 թվականին նա «Ամերիկյան դուստր» ֆիլմն է նկարահանել: Այն ոգեշնչված էր իր անձնական կյանքի իրադարձություններով: Մի անգամ Կաննի փառատոնից վերադառնալով՝ Շահնազարովը պարզել է, որ բնակարանը դատարկ է. նրա կինը՝ Ալյոնա Սետունսկայան 4-ամյա դստեր՝ Անյայի հետ ԱՄՆ էր մեկնել: Ամեն ինչ տեղի է ունեցել ինչպես սերիալում՝ հեգնանքով իրադարձությունը մեկնաբանում է Շահնազարովը: Սկզբում նա փորձել է կնոջն ու դստերը փնտրել, իսկ հետո դադարել է:

«Ես ինչ-որ ձեւով դա ընդունեցի, հասկացա, որ նա ավելի լավ կյանք է որոնել»,- ասել է ռեժիսորը

Հաջորդ անգամ Անյայի հետ Շահնազարովը տեսնվել է միայն 20 տարի անց: Նա հասկանում էր, որ աղջիկն արդեն հասունացել է եւ ստիպված է հանդիպել անծանոթ մարդու հետ: Անյան դաստիարակվել էր ինչպես ամերիկուհի՝ այլ հայացքներով ու աշխարհընկալմամբ:

Դստեր հետ շփման փորձն անդրադարձել է նաեւ այն բանի վրա, որ Շահնազարովը հանդես է գալիս քաղաքական ծրագրերում, որոնց հաճախ է այցելում:

«Երբ ասում եմ, որ մենք եւ Ամերիկան տարբեր երկրներ ենք, ես չեմ ասում, որ դա լավ է կամ վատ: Դա չի նշանակում, որ պետք է պատերազմել: Պետք է փոխզիջումներ գտնել՝ գիտակցելով, որ մենք շատ հարցերի վերաբերյալ տարբեր հայացքներ ունենք»,- նշել է նա: